CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

«Վանգա» դաշնակցությունը

«Վանգա» դաշնակցությունը
10.04.2013 | 14:32

«ՀՅԴ-ն կանխատեսել էր այսպիսի զարգացում». այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկվա դեպքերին, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ իրենք այլ լուծում էին առաջարկել, ինչը «շարժման պատասխանատուն» անտեսեց: «Նորից վերցրեք և ընթերցեք ՀՅԴ-ի հայտարարությունները, ելույթները, որ միասնական քաղաքական օրակարգն է ելքը: Մյուս ճանապարհը կա´մ հիասթափությունն է, կա´մ բախումներ ու անիմաստ վնասվածքներ»,-ընդգծեց դաշնակցական պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ